Մեծ Բրիտանիայի մշակութային, պատմական և բնական ժառանգության օբյեկտների բարեգործական հիմնադրամը սկսել է գումար գանձել Հերտֆորդշիր կոմսության Դոկկի Վուդ անտառում աճող զանգակներով հիանալու համար։
Ինչպես հայտնում է Mignews-ը՝ հղում կատարելով The Telegraph-ին, գարնանը այս անտառ են գալիս բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Արդյունքում տուժում են ծառերն ու ծաղիկները։ Բնության սիրահարների հոսքը նվազեցնելու համար Ազգային հիմնադրամը ներդրել է երեք ֆունտ ($4,3) վճար մեծահասկաների և մեկ ֆունտ փոքրիկների համար հայտնի անտառն այցելելու համար։ Որոշ բրիտանացիներ արդեն այս վճարն անվանել են ամոթալի։
Ավելի վաղ բարեգործական կազմակերպության աշխատակիցները անտառի տարածքում տեղադրել էին ցուցանակներ՝ կոչով, որ խնամքով վերաբերվեն նուրբ ծաղիկներին, անցկացրել դաստիարակչական զրույցներ, սակայն այդ միջոցները հաջողություն չեն գրանցել։ Զանգակների սիրահարների հոսքը անտառում սպասվում է մայիսի սկզբին։