Սուրբ Ծնունդը Բրազիլիայում, որտեղ բնակչության մեծամասնությունը կաթոլիկներ են, նշում են բոլոր կանոններով: Բնակիչները տոնածառ են դնում, զարդարում փողոցները ջրամեկուսիչ լույսերով, հագնում Սանտա Կլաուսի հագուստ, փոխանակվում նվերներով և ընթրում ավանդական հնդկահավով: Սակայն երկրի տարբեր շրջաններում համաքաղաքային տոնակատարությունները կարող են զգալիորեն տարբերվել միմյանցից:
Այսպիսով, Գրամադոյում (Gramado, Պորտու Ալեգրիից 80 կմ հյուսիս, Բրազիլիայի հարավում գտնվող Ռիու Գրանդի դու Սուլ նահանգ) անցկացվում է ամանորյա թեմատիկայում միջոցառումների մի ամբողջ շարք: Քաղաքային այգում հայտնվում է «Սանտա Կլաուսի գյուղը» (Aldeia do Papai Noel), որի կազմում է Ցանկությունների ծառը, Արջերի շալեն և խաղալիքների ֆաբրիկան: Բացի այդ, քաղաքում անցկացվում են բազում համերգներ, նորաձևության ցուցադրություններ, շնորհանդեսներ և հրավառություններ:
Իր հերթին, Ռիո դե Ժանեյրոն հայտնի է անսովոր, լողացող տոնածառով: Այն տեղադրում են ամեն տարի մեկ ամսով Ռոդրիգո դե Ֆրեյտաս ծովածոցում: Բացի դրանից, դեկտեմբերի 25-ին Կոբակաբանա լողափում տեղի կունենա Սթիվի Ուանդերի և բրազիլացի հեղինակ և կատարող Ժիլբերտո Ժիլի անվճար համերգը. հայտնում է BuenoLatina.ru-ն:
Իսկ Սալվադոր քաղաքը՝ Բրազիլիայի նախկին մայրաքաղաքը, հայտնի է տարբեր կրոնների համադրությամբ. աֆրիկյան դավանանքները այստեղ միախառնվում են կաթոլիզմի և այլ հավատքների հետ: Սուրբ Ծնունդի կապակցությամբ շատ միջոցառումներ կլինեն նաև քաղաքի լողափներում: