Բեռլինում կհայտնվի «լուսային պատ»

Նոյեմբերի 7-ի գիշերը Բեռլինում կհայտնվի փչովի գնդակներից  լուսային ինստալյացիա: Լուսատու փուչիկները տեղ կգտնեն  նախկին Բեռլինյան պատի երկայնքով տեղադրված սյուների վրա:

1

Ինստալյացիայի երկարությունը կլինի ավելի քան 15 կիլոմետր: Նոյեմբերի 9-ին բոլոր 8 հազար փուչիկները բաց կթողնվեն երկինք: Քաղաքացիներին առաջարկում են հելիում գազով լցված փուչիկներին ամրացնել ցանկություններով հաղորդագրություններ:

2

Անսովոր արտ-նախագծի հեղինակները Whitevoid բյուրոյի և  Bauderfilm կինոստուդիայի դիզայներներն են: Նրանք վստահեցնում  են, որ փուչիկները պատրաստված են կենսաբանորեն քայքայվող նյութից  և չեն վնասում շրջակա միջավայրին:

You might also like