Ժամանակակից արվեստի ուղղություններից գրաֆֆիտիին նվիրված Urban Nation թանգարանը բացվել է Բեռլինում։ Այնտեղ կարելի է ծանոթանալ փողոցային այս արվեստի պատմությանը անցյալ դարի 70-ականներից սկսած, երբ այն ծնվեց նյույորքյան մետրոյի թունելներում, մինչև՝ մեր օրեր։
Թանգարանը բացվել է ավելի քան 100 ժամանակակից գրաֆֆիտիստների աշխատանքների ցուցադրությամբ, որոնց թվում են Շեպարդ Ֆեյրին (Shepard Fairey), Ռոն Ինգլիշը (Ron English) և 3D-ն (Massive Attack խմբի առաջատարը)։ Թանգարանի ցուցանմուշները դուրս են հորդել․ պրոֆեսիոնալ գրաֆֆիտիստների աշխատանքները զարդարել են մոտակա մետրոյի կայարանը․ գրում է Guardian-ը։
Նկարիչները նշում են, որ, չնայած այն հանգամանքին, որ իրենց արվեստը համարվում է անօրինական (շենքերի պատերին նկարներ անելու համար աշխարհի մի շարք քաղաքներում կարելի է բանտ նստել), իրենք ցանկանում են նկատելի դառնալ, հանդես գալ թանգարաններում և վաճառել իրենց աշխատանքները աճուրդներում։
Թանգարանը գտնվում է Bülowstraße 7 հասցեում, բաց է ամեն օր, բացի՝ երկուշաբթիից, ժամը՝ 10:00-ից 18:00։