Hipster Antifa Neukölln Բեռլինի նոր քաղաքական շարժումը պայքարում է զբոսաշրջիկների դեմ, ում պատճառով բարձրացել են արվարձաններում բնակվելու գները: Իսպանիայի, Իտալիայի և Մեծ Բրիտանիայի հարուստ գաղթականներին և զբոսաշրջիկներին մեղադրում են գնաճի մեջ և խոսքից անցնում գործի: Բողոքները վիրավորական գրաֆիտիից հասել են մինչև ուղղակի հարձակումը զբոսաշրջիկների վրա: Ինչպես գրում է The Guardian-ը՝ երկու տարի առաջ այն սկսվել է՝ որպես կատակ, և հենց այդ ժամանակ են ստեղծվել առաջին գրաֆիտիները և գրությունները սրճարաններում՝ հիպսթերների և զբոսաշրջիկների մուտքը արգելված է:
Հետո մարդիկ սկսեցին ասել, որ իրանք այլևս չեմ կարողանում հանդուրժել այդ մարդկանց, նկատի ունենալով՝ զբոսաշրջիկներին, ովքեր երկար ժամանակ մնում են քաղաքում: Ընդ որում՝ ագրեսորներից շատերը չեն ապրում Բեռլինում, և այնպես ինչպես նրանք, ում դեմ պայքարում են, եկել են այլ քաղաքներից: Հանգիստ մթնոլորտով և ցածր գներով հայտնի Բեռլինը միշտ էլ գրավել է ստեղծագործող մարդկանց և անգործներին ամբողջ աշխարհից: Թվերը արդեն իսկ խոսում են այդ մասին. 2012 թվականի առաջին կեսին Բեռլին մեկնած զբոսաշրջիկների թիվը աճել է 13%-ով՝ անցած տարվա հետ համեմատած: Իսկ անշարժ գույքի գները վերջին հինգ տարիների ընթացքում աճել է հինգ անգամ: