Հուլիսի 7-ին Բեռլինում սկսվել է Gelato World Tour՝ պաղպաղակի ամենամյա փառատոնը։ Այդ մասին հայտնել է Berliner Morgenpost-ը։
Գերմանիայի լավագույն պաղպաղակ արտադրողները հավաքվել են Պոտսդամի հրապարակում, որպեսզի երեք օրվա ընթացքում ուրախացնեն բնակիչներին և քաղաքի հյուրերին սառը քաղցրավենիքի հսկա տեսականիով։
Տոնին բոլոր ցանկացողները համտեսել են ավելի քան 30 տեսակի պաղպաղակ։ Անսովոր աղանդերների թվում եղել են սպագետիի տեսքով պաղպաղակը, «Սև աստղ» տեսակը, որի բաղադրության մեջ են մտնում շագանակը, սև շոկոլադը և ծխախոտի բույրով սերուցքը, բրնձով, կոկոսով, մանգոյով, պղպեղով, անիսոնով և այլ պաղպաղակները։ Բացի այդ, Gelato World Tour-ի հյուրերը կարողացել են իրենց փորձել այդ գործում և պատրաստել պաղպաղակ ու իմանալ, թե ինչպես բացել սեփական Ice Shop-ը։
Տոնի կուլմինացիան դարձել է սիրողական պաղպաղակ պատրաստողների մրցույթը։ Նրա հաղթողը կմեկնի մասնակցելու իտալական World’s Best Gelato առաջնությանը սեպտեմբերին։
Բեռլինյան տոնին 120 գրամ պաղպաղակի արժեքը տատանվել է 0,8-ից 1,6 եվրոյի սահմանում։