Նոյեմբերի 16-ին և 17-ին Բելգրադում տեղի կունենա սննդի և գինու առաջին փառատոնը՝ Belgrade Wine & Dine: Այն ուղղված է բալկանյան խոհանոցի զարգացմանը: Իրենց մասնակցությունը հաստատել են 50 տեղի կազմակերպություններ. ոչ միայն արտադրողներ, այլև՝ ռեստորաններ:
Այցելուները կարող են համտեսել գինիները և իմանալ դրանց պահպանման լավագույն մեթոդները, իսկ սոմելյեն կպատմի բալկանյան գինիների և սերբիական խոհանոցի համատեղելիության գաղտնիքների մասին: Ռեստորաններում ավագ-խոհարարները կներկայացնեն հեղինակային խոհարարական գլուխգործոցները և վարպետության դասեր կանցկացնեն:
Ծրագրում նաև ընդգրկված է համերգներ և այլ խոհարարական իրադարձություններ: Փառատոնը կանցկացվի Mikser House-ում (Karađorđeva 46), այնտեղից էլ հնարավոր կլինի ձեռք բերել տոմսերը: Խոհարարական տոնին մեկ օր մասնակցելու արժեքը կազմում է 500 սերբիական դինար: