Բելգիայում հենց անասնապահական ֆերմայի կենտրոնում հայտնվել է ուլտրաժամանակակից չորսաստղանի հյուրանոց: Հսկա թափանցիկ դռներն ու բետոնե պատերը զուգորդվում են ջրաղացի հետ, որն արդեն 170 տարեկան է և, դիզայներների ցանկությամբ, չի քանդվել շինարարության ժամանակ: Այսպես կոչված D-հյուրանոցը իրենից ներկայացնում է պատմական հմայքի և ժամանակակից նորարարության, հին և նոր կառույցների խառնուրդ: Հյուրանոցը գտնվում է Մարկե գյուղում՝ Կուրտեի կենտրոնից երեք կիլոմետր հեռավորության վրա: Հյուրանոցի նոր թևում տեղակայված է 45 համար: Դրանցից 36-ը ստանդարտ սենյակներ են, իսկ մյուսները՝ ոչ մեկ դիզայների աշխատանք: Մյուս 9 համարները դիզայներական արվեստի տարբեր վարպետների աշատանքն են: Դրանց թվում կան սենյակ թուրքական ոճով, սև քարով սենյակ և այլն: Ընդունարանից դեպի համարներ են գնում ընդհատակյա թունելով: Նույնիսկ այս հյուրանոցի բանալիները այնպիսին չեն, ինչպիսին ուրիշներինն են: Դուռը անհրաժեշտ է բացել iPod-ի օգնությամբ, որն ունի մագնիասյին քարտ: iPod այստեղ տրվում է յուրաքանչյուր հաճախորդին: Հյուրանոցի ստանդարտ համարի մեկ օրվա արժեքը 119 եվրո է: