Բելգիական Դե-Պաննե առողջարանում (De Panne, Օստենդեից 26 կմ հարավ-արևմուտք) կկառուցվի հսկայական ջրաշխարհ`նախատեսված 1500 մարդու համար: Այն կբացվի 2014 թվականի վերջին և կդառնա Plopsaland ատրակցիոնային այգու մի մասնիկը: Ջրաշխարհը կկառուցվի փոքրիկ վիկինգ Վիկիի մասին պատմող մուլտֆիլմի ոճով, որը հայտնի եռերգություն է հյուսիսային երկրներում: Այցելուները կարող են գտնվել սկանդինավյան ձյունե գյուղում, որտեղ տեղի են ունենում մուլտֆիլմի գործողությունները:
Աշխատակիցների խոսքերով` ջրաշխարհը նախատեսված կլինի և երեխաների, և մեծահասակների համար: Վերջին կառույցը կլինի բաղնիքային համալիրը, մի քանի բաց լողավազանները, արոմատիկ ջակուզին և արևադարձային ցնցուղը: Իսկ երեխաները կուրախանան բազմաթիվ բլրակների, լաբիրինթոսների և այլ ջրային ատրակցիոնների վրա: Դե-Պաննեում հանգստացող զբոսաշրջիկների համար կգործեն հատուկ զեղչեր ջրաշխարհից օգտվելու համար: Կառուցողները վստահ են, որ նոր ատրակցիոնը կբարձրացնի առողջարանի համբավը: