Պեկինում կառուցվում է նոր խոշոր օդանավակայան

Օդանավակայանը կունենա արագընթաց հետիոտնային ճանապարհ, որով ուղևորները կարող են անցնել  600 մետր ճանապարհը ընդամենը ութը րոպեում։ 

Պեկինի նոր միջազգային օդանավակայանը կբացվի  2019 թվականի հոկտեմբերի 1-ին։ Այն գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի հարավում՝ քաղաքից  46 կիլոմետր հեռավորության վրա։ Այդ մասին հայտնում է Buying Business Travel-ը։

Պարբերականի տվյալներով՝ օդանավակայանը իր վրա կվերցնի մեգապոլիսի մյուս երկու օդանավակայանների ուղևորահոսքի մի մասը։ Երկու համալիրների միջև տարածությունը կազմում է շուրջ   67 կմ։

Նոր օդանավակայանը կարող է ընդունել մինչև  տարեկան 620 000 չվերթ։ Նրա արտադրողականությունը 2025 թվականին կկազմի  մինչև 72 միլիոն մարդ։ Այնտեղ արդեն նախատեսվում են բլոկներ  China Eastern Airlines-ի և  China Southern Airlines-ի համար։ Տերմինալի շենքում պլանավորվում է ստեղծել տրանսպորտային կենտրոն, որտեղ ուղևորները կարող են նստել մետրո, արագընթաց կամ սովորական գնացքով հասնել Պեկին և նրա շրջակայքը։  Իսկ ուղեբեռը խոստանում են հանձնել վայրէջքից  13 րոպե անց։

You might also like