Բարսելոնայում այժմ կարելի է վարձակալել հագուստ և կոշիկ

Շատ անսովոր ծառայություն է հայտնվել օրերս Կատալոնիայի մայրաքաղաքում։ Գերմանիայից երկու քույր՝ Կրիստինը և Մարիան, Բարսելոնայում բացել են «Ապրանքային գրադարան»,  որտեղ բոլոր ցանկացողները կարող են վարձակալել հագուստ և կոշիկ։

In Barcelona, you can now rent the clothes and shoes

Իրերը վարձակալելու համար պետք է լրացնել գրանցաթերթիկը և համաձայնել մի քանի կանոններին, որոնցից գլխավորը համարվում է վարձակալված իրի հետ հոգատար վերաբերմունքը։ Անսովոր գաղափարի հեղինակները դժգոհում են, որ իրենց նախագծի գլխավոր դժվարությունը «Ապրանքային գրադարանի» մասին ինֆորմացիայի տարածումն է և գաղափարի բացատրումը, որ պարտադիր չէ մշտապես նոր հագուստ և կոշիկ ձեռք բերել․ դրանք հնարավոր է վերցնել ժամանակավոր։

In Barcelona, you can now rent the clothes and shoes

Ներկա դրությամբ հագուստի վարձակալման կետն ունի ավելի քան  400  միավոր ապրանք՝ հիմնականում հնաոճ ոճի։

You might also like