Բարսելոնի իշխանությունները և մի խումբ մասնավոր ներդրողներ բանակցություններ են վարում Սանկտ Պետերբուրգի «Էրմիտաժ» թանգարանի ղեկավարության հետ «Էրմիտաժ Բարսելոն» մասնաճյուղ ստեղծելու հնարավորության մասին: Տարբեր քաղաքներում «Էրմիտաժի» մանաճյուղեր բացելու փորձ կա դեռևս 2000 թվականից: Նախկինում արդեն բացվել են «Էրմիտաժի սենյակներ» Լոնդոնում, ռուսական թանգարանի մասնաճյուղերը աշխատել են նաև Գուգենհայմի և Լաս Վեգասի թանգարաններում:
Ներկայումս Նիդերլանդների մայրաքաղաքում գործում է «Էրմիտաժ Ամստերդամ» մասնաճյուղը: «Էրմիտաժի» Բարսելոնի մասնաճյուղը կարող է տեղակայվել նավահանգստի տարածքում՝ Hotel W հեղինակավոր հյուրանոցի մոտ: «Էրմիտաժի» մասնաճյուղը բացվելու դեպքում կանցկացնի ժամանակավոր ցուցահանդեսներ՝ վերցրած պետերբուրգյան թանգարանի պահեստային ֆոնդից: