Բարսելոնում կարգելեն ցուլերով շոուները

Մի քանի տարի առաջ Բարսելոնում ամբողջովին արգելվեց ցլամարտը: Այժմ էլ չեղյալ կհամարեն ցլամարտի զվարճալի շոուները: Տեղի բնակիչները համարում են, որ ցլամարտի սիմուլացիան ևս ավելացնում է կենդանիների տառապանքը:

 Bullfighting

Ներկա պահին կենդանիների պահպանման, պաշտպանության և վաճառքին վերաբերվող օրենքների վրա են աշխատում: Դրանք հավանության կարժանանան մինչև ամառվա վերջ, իսկ ուժի մեջ կմտնեն արդեն սեպտեմբերից: Ի թիվս այլ չափորոշիչների՝ կանոններում գրված է «զբոսաշրջային ցլամարտի» ամբողջական մերժում. գրում է Noticia.ru-ն: Փաստաթուղթը ստեղծվել է կենդանիների պահպանության հասարակական կազմակերպության հետ գործունեության արդյունքում:

 Bullfighting

Բացի ցուլերի մասնակցությամբ թատերական ներկայացումներից, կարգելվեն նաև համապատասխանաբար նման սցենարով կինոֆիլմերը: Սպասվում է, որ շուտով խորհրդարանը կարգելի նաև կենդանիների մասնակցությամբ կրկեսը:  

You might also like