Բարսելոնայի հենց կենտրոնում՝ Պասեո դե Քոլոմում, բացվել է հինգաստղանի բուտիկ հյուրանոց՝ Serras։ 1896 թվականին կառուցված շենքը, որը զբաղեցրել է հյուրանոցը, հայտնի է նրանով, որ այստեղ է գտնվել հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի առաջին ստուդիան։ Հյուրանոցում կա պատշգամբներով 28 ընդարձակ և լուսավոր սենյակ, որտեղից բացվում է հրաշալի տեսարան դեպի Գոթիկ թաղամաս և Հին Նավահանգիստ։ Հյուրանոցի սուիթներից մեկը անվանակոչված է ՝ ի պատից Պիկասոյի, և այնտեղ կանգ առաջ հյուրերը նվեր են ստանում նկարչի թանգարանի տոմս։
Հյուրերի տրամադրության տակ են կատալոնական խոհանոցով ռեստորանը, որը ղեկավարում է միշլենյան խոհարար Մարկ Գասկոնսը (Marc Gascons), արևային բացօթիկը և տանիքին գտնվող լողավազանը։ Հյուրանոցում նաև գործում է LeNine բարը։ Իսկ սպասարկող անձնակազմը կանի ամեն ինչ, որպեսզի բավարարի հաճախորդների պահանջները։ Հյուրանոցի տարածքում առկա է Wi-Fi-ով անվճար ինտերնետ։ Serras հյուրանոցի երկտեղանոց համարում մեկ օրվա բնակության արժեքը սկսվում է 520 եվրոյից։