Ինդոնեզիայի Բալի կղզու տուրիստական ընկերությունների, հյուրանոցների և ռեստորանների ներկայացուցիչները հանդես են եկել ընդդեմ նոր հյուրանոցների անվերահսկելի կառուցապատմանը: Տվյալների համաձայն` 2011 թվականի դրությամբ այստեղ արդեն հաշվվում է 2 260 հյուրանոց, ընդհանուր առմամբ առաջարկվում է 55 հազար հյուրանոցային համար: Սակայն այդ հյուրանոցները սփռված չեն ամբողջ կղզով, այլ կենտրոնացած են միայն նրա հարավային մասում. հայտնում է Rata-News-ը: Ավելին, չնայած այդ հատվածում հյուրանոցների շինարարության օրենքով պարտադրված արգելքին` հյուրանոցները շարունակվում են ավելանալ: Արդյունքում, Ինդոնեզիայի տուրիստական գործակալությունների ընկերակցությունը և Բալիի զբոսաշրջային ասոցիացիան տագնապ են բարձրացրել. կղզու հարավային հատվածը լի է զբոսաշրջիկներով, տրանսպորտով և ռեստորաններով:
Զբոսաշրջիկներն իրենց հերթին դժգոհում են, որ հանգստացնող լռության փոխարեն իրենք Բալիում հանդիպում են մարդկանց բազմության, խցանումներ և ավտոկայանների քչություն: Անցած տարի Բալիում հանգստացել է 2.75 միլիոն օտարերկրացի և 5.67 միլիոն տեղացի զբոսաշրջիկ: 2012 թվականի հունվարից մայիս ամիսներին այստեղ այցելել են 1.3 միլիոն օտարերկրացի, ինչը 10%-ով ավել է անցած տարվա նույն ժամանակաշրջանի արդյունքներից: 2012 թվականի վերջին Բալին նախատեսում է ունենալ 3 իլիոն օտարերկրացի հյուր: