Մարտի 21-ին Բրեգենցեում կսկսվի Bregenz Spring պարի փառատոնը: Սա աշխարհի ամենահետաքրքիր միջոցառումներից մեկն է, որտեղ ելույթ են ունենում ամենակրեատիվ ժամանակակից պարողները աշխարհի տարբեր վայրերից: Այս անգամ Փառատոնների և կոնգրեսների քաղաքային տան բեմում հնարավոր կլինի տեսնել ժամանակակից պարերի յոթ շոուներ համաշխարհային աստղերի կողմից:
Խորեոգրաֆ Ակրամ Խանը կներկայացնի սոլո ներկայացում, որտեղ հնդկական ազգային կատակ պարը կհամադրվի վալսի և սամբայի հետ: Հոլանդական պարային թատրոնը կներկայացնի մի շարք համարներ` ժամանակակից բալետի ոճով, իսկ հայտնի պարուսույց Վիմ Վանդեկեբույսը կներկայացնի What the Body Does Not Remember «աստղային» շոուն:
Տեսագրության և հատուկ էֆեկտների օգնությամբ տասը պարողներ հանդիսատեսին ցույց կտան, թե ինչ է կատարվում մարդկայի մարմնի հետ կյանքի կարևոր պահերին, երբ մենք սիրահարվում ենք կամ հայտնվում վտանգավոր իրավիճակում: Բոլոր կատարումների տոմսերը կարելի է ձեռք բերել Փառատոնների տան տոմսարկղից: Դրանց արժեքը 28-ից 57 եվրո է` կախված ընտրված տեղից: