Ավստրիայում Սուրբ Ծնունդը կսկսվի մեկ շաբաթից

Նոյեմբերի 15-ից Ավստրիայում կսկսվի Սուրբ Ծննդյան նախապատրաստական աշխատանքները: Երկրում կսկսվի 240-րդ Սուրբ Ծննդյան տոնավաճառը: Տոնական, նախաամանորյա տոնավաճառները Ավստրիայում անցկացվում են 1722 թվականից: Վիեննան նախօրոք կսկսի պատրաստվել տարվա ամենագեղեցիկ տոնակատարությանը: Քաղաքի փողոցները կզարդարեն էլեկտրական լույսերով հսկայական ջահերը, ահռելի կարմիր գնդերը, աստղերը և փայլող հրեշտակները: Վիեննայի առևտրային փողոցները «կհագնեն» ամանորյա դեկորացիաներ` ուրախացնելով բնակիչներին և քաղաքի հյուրերին: 


Առաջինը հյուրերին կընդունի Շպիտտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառը, որը տեղակայված կլինի մայրաքաղաքի հետիոտնային հատվածում: Այն արդեն կբացվի նոյեմբերի 15-ին, իսկ աշխատելու ողջ ընթացքում տոնավաճառ կայցելի ավելի քան կես միլիոն մարդ: Նոյեմբերի 17-ին կգործի նաև Ամ-Հոֆ հրապարակի սուրբծննդյան տոնավաճառը, իսկ 17-ին Հանրային հրապարակում կվառվի քաղաքի խոշորագույն տոնածառի լույսերը և կփայլի քաղաքապետարանը: Այս տարի ամանորյա տոնածառը «կժամանի» Ներքին Ավստրիայից: Միայն այստեղ ձեր երեխաները կարող են նստել ամպերին և լսել ամանորյա հեքիաթներ ավստրիացի հայտնի մարդկանց շուրթերից: Բայց դա դեռ ամենը չէ: Ծրագիրը մեծ և բազմազան է, և քաղաքի տարբեր անկյուններում նույնպես փոքրիկ շուկաներ կբացվեն գրեթե ամեն օր:

You might also like