Վարդագույն լիճ` Ավստրալիայում

Հիլլեր լիճը  (Hillier) գտնվում է Մերձավոր կղզու  (Middle Island) եզրին` ծածկված խիտ անտառներով: Մերձավոր կղզին Ուսումնասիրության արշիպելագի հարյուրավոր փոքրիկ կղզիներից մեկն է` սփռված Արևմտյան Ավստրալիայի հարավային երկայնքով:

Հիլլեր աղի լիճը տեղակայված է Ավստարլիայի հարավային ափին գտնվող կղզում: Նրա յուրահատկությունը վառ վարդագույն գույնն է: Ջրի գույնը չի փոխվում նույնիսկ այն դեպքում, երբ այն լցնում են բեռնարկղի մեջ: Լճի երկարությունը մոտ վեց հարյուր մետր է: Ավազային նեղ շերտը և բուսականությամբ ծածկված հողը բաժանում են լիճը օվկիանոսից:

Հիլլեր լճի ջրի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նրանում չկան ջրիմուռներ: Մինչ այսօր գաղտնիք է մնում, թե ինչն է հատկապես ջրին տվել այդ յուրօրինակ վարդագույն երանգը:

You might also like