Ավստրալիայում բացվել է հյուրանոց՝ վայրի կենդանիների հետ

Անսովոր հյուրանոց է բացվել Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայում։  Jamala Wildlife Lodge-ը առաջարկում է իր հյուրերին կանգ առնել վայրի կենդանիների հարևանությամբ, որոնց կարելի է հետևել թափանցիկ ապակու հետևից՝ առանց համարից դուրս գալու։ Նշենք, որ հյուրանոցը գտնվում է Ազգային կենդանաբանական այգու և Կամբերայի ակվարիումի  (National Zoo and Aquarium) տարածքում և բաժանված է մի քանի թեմատիկ բաժինների։

Jamala Wildlife Lodge

Այսպիսով, օրինակ զբոսաշրջիկները, ովքեր կընտրեն  Giraffe Treehouses-ը, կարող են կերակրել ընձուղտներին իրենց պատշգամբից։ Jungle բունգալոյի ապակե պատից այն կողմ գտնվում են առյուծների, արջերի և ընձառյուծների վանդակները։ Իսկ UShaka Lodge-ի բնակիչների հարևանները կլինեն շնաձկները։

JamalaWildlifeLodgeHotel7

Սակայն այդ հարևանությունը երկար չի տևի․ Jamala Wildlife Lodge հյուրանոցում թույլատրվում է բնակվել ընդամենը  18 ժամ։ Հյուրանոցը ունի նաև մեկ այլ թերություն․ այստեղ չի թույլատրվում բնակվել մինչև վեց տարեկան երեխաների հետ․ դա արգելված է անվտանգությունից ելնելով։ Jamala Wildlife Lodge-ում բնակության արժեքը մեկ հոգու համար կազմում է $400 դոլար։ Գնի մեջ կմտնի նաև գազանանոց և ակվարիում այցելությունը, ընթրիքը The Cave ռեստորանում և մինի բարը համարում։

Jamala Wildlife Lodge

You might also like