Ավստրալիական Գոլդ-Կոստ քաղաքում 91-ամյա Փոլ Ստեֆֆորդը ճանաչվել է կենդանի լեգենդ լողազգեստը ստեղծելու համար: Փոլ Ստեֆֆորդի խոսքերով` բազմազան լողազգետներ ստեղծելու գաղափարը իր մոտ առաջացել է 1930-ական թվականներին, նախքան այն ստացել է իր անվանումը: Առաջին ավստրալիական լողազգեստը նա ստեղծել է 10 տարեկան հասակում: Ժամանակի ընթացքում նրա ստեղծած լողազգեստները հայտնի դարձան ավստրալուհիների շրջանում, և Ստենֆֆորդը սկսեց օրը մի քանի լողազգեստ պատրաստել:
Առաջին անգամ լողազգեստը, որը նաև բիկինի անվանումն է ստացել, պաշտոնապես ցուցադրվել է հասարակությանը 1946 թվականին: Այն ցուցադրել է պարուհի Միշելին Բերնարդինին: Իր լողազգեստ անվանումը, որը կազմված է երկու մասից, ստացել է ի պատիվ Բիկինի ատոլի (Կորալյան կղզի), որտեղ 1946 թվականին փորձարկվել է միջուկային զենքը: Լողազգեստի անվանումը պետք է մարդկանց մոտ ասոցացվեր պայթյունի հետ: Այժմ գոյություն ունի լողազգեստ բիկինիների տարբեր տեսակներ, որոնց վերևի և ստորին հատվածները տարբերվում են իրենց ձևերով և չափսերով: