Մոտ ապագայում Հայաստանում կհայտնվի նոր ազգային ավիափոխադրող՝ «Արմենիա ավիաընկերություն»։ Ստեղծվող ավիաընկերության ղեկավարությունը խոստանում է չվերթների մատչելի գներ։
Հայտնի է, որ հայկական ավիաընկերության դեբյուտային չվերթը կիրականացնի Boeing 737-700-ը, իսկ ավիափոխադրողի աշխատակազմը կկազմի 350 աշխատակից։ Նոր ընկերությունում կսկսեն աշխատել մի քանի մարդ վրացական «Էյրզենայից» (Airzena)։ Նշենք, որ «Արմենիա ավիաընկերությունը» ստեղծում է «Վրացական ավիաընկերության» (Georgian Airlines) ղեկավարությունը։
Նոր ավիաընկերությունը մտադիր է չվերթներ իրականացնել դեպի Եվրոպայի, ԱՊՀ-ի և Ասիայի երկրներ, որոնց արժեքը սկսվի 49 USD դոլարից։ Առաջին չվերթը նախատեսվում է իրականացնել արդեն 2016 թվականի ապրիլին։