Արգենտինայում մեկնարկել է տանգոյի ամենամյա փառատոնը, որը կազմակերպել է Բուենոս Այրեսի ղեկավարությունը: Սկիզբը եղել է տանգո-նվագախմբի կատարումը` Պաբլո Ագրիի ղեկավարությամբ, նավահանգստային Բոկա քաղաքում, որտեղ, ինչպես համարվում է, ծնվել է սիրո և կրքի պարը: Փառատոնի շրջանակներում կլինեն բազում ցուցահանդեսներ, համերգներ, հայտնի կատարողների վարպետության դասընթացներ` նախատեսված բոլոր ցանկացողների համար:
Այս տարի կազմակերպիչները որոշել են կենտրոնանալ մեծ երաժիշտ ու երգահան Աստոր Պյացոլի ստեղծագործության վրա, ով , կարծես թե, կդառնա փառատոնի աներևույթ մասնակիցը: Տարբեր համերգներին կհնչեն նրա ստեղծագործությունները: Ինչպես նաև` կգործի մշտական ցուցահանդես, որը կկրի «Պյացոլիանա» անվանումը: Օգոստոսի 20-ից սկսած փառատոնը սահուն կերպով կվերածվի տանգոյի աշխարհի առաջնության, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրների շուրջ 500 զույգ: Առաջնությունը կանցկացվի ավանդական երկու կատեգորիաներով` սրահային և բեմական տանգո: