Արգենտինայում բացվել է զբոսաշրջային ժամանցային լաբիրինթոս

Հարավային Ամերիկայում ամենամեծ լաբիրինթոսը զբոսաշրջիկների համար բացվել է արգենտինյան Չուբուտ  (Chubut) նահանգում: Ավելի քան 8 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող թփերի մացառը  ունի տասը տարբեր մուտքեր: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է 2200 մետր: Լաբիրինթոսը կարելի է անցնել մոտավորապես մեկ ու կես ժամում:

Laberinto Patagonia

Laberinto Patagonia-ն գտնվում  է Օյո դե Էպուեն  (El Hoyo de Epuyén) քաղաքում  դաշնային ավտոմոբիլային  Ruta Nacional 40 մայրուղու 1901-րդ կիլոմետրին. գրում է BuenoLatina.ru-ն: Այս զբոսաշրջային ատրակցիոնը, հեղինակների կարծիքով, կդառնա ոչ միայն հրաշալի ժամանցի վայր մեծերի և փոքրերի համար, այլև` տոնակատարությունների անցկացման վայր:

Laberinto Patagonia

Այսպես, օրինակ, 2015 թվականին այս տարածաշրջանում հայտնի  Արժեքավոր մրգերի տոնի (Fiesta Nacional de la Fruta Fina) ժամանակ  մի շարք միջոցառումներ կանցկացվեն հենց այս լաբիրինթոսում:  Իսկ առաջիկայում այստեղ կանցկացվեն Տապակած մսի ազգային տոնը (V Fiesta Nacional del Asado, փետրվարի  6-ից 9), Շոգեքարշների տարածաշրջանային տոնը (XX Fiesta Regional del Tren a Vapor) և Անտառային տոնը  (Fiesta del Bosque, փետրվարի 14-ից 16):

You might also like