Օգոստոսի 14-ից 27-ը Բուենոս Այրեսում տեղի կունենա տանգոյի XI փառատոնը (Tango Buenos Aires Festival y Mundial)՝ տոն, որն ամեն տարի իր շուրջն է հավաքում պարային արվեստի բազմաթիվ սիրահարների և պրոֆեսիոնալների:
Հագեցած ծրագիրը ներառում է կենդանի երաժշտությամբ համերգներ, կոնֆերանսներ, ցուցահանդեսներ, պարային երեկոներ, ֆիլմերի ցուցադրություններ, դասընթացներ և մրցույթներ. հաղորդում է Buenolatina.ru-ն: Անցած տարի տեղի է ունեցել շուրջ 200 անվճար կատարում, որին մասնակցել են 487 զույգ 32 երկրից, միջոցառմանը մասնակցել է շուրջ կես միլիոն մարդ ամբողջ աշխարհից:
Բացի այդ մինչև օգոստոսի 25-ը փառատոնի շրջանակներում կգործի տանգոյի աշխարհի հետ կապված տոնավաճառ: Բուենոս Այրեսի ցուցահանդեսային կենտրոնում (Centro de Exposiciones) հնարավոր կլինի գտնել պարային հագուստ, գրքեր, սկավառակներ և այլ թեմատիկ իրեր: