Ինքնաթիռին սպասող զբոսաշրջիկներին առաջարկում են այցելել «Խաղային աշխարհ»

Ֆրանկֆուրտի օդանավակայանում ուղևորներին սպասվում է «Խաղային աշխարհ»: Մինչ ինքնաթիռ բարձրանալը՝ ուղևորները կարող են անվճար զբաղվել նորագույն արկադային խաղերով՝ ավտոմոբիալյին մրցարշավ, ֆուտբոլ, պարային  և ֆիթնես ծրագրեր:  Ընդ որում, դրանցից որոշները նախատեսված են փոքրիկ ճանապարհորդների համար: Խաղերի յուրահատկությունը դրանց ինտերակտիվությունն է. դրանք արտացոլվում են մոնիտորներին: Տարածքի խաղաֆիկացումը պայմանավորված է «թռիչքին սպասող ուղևորների սպասելաժամանակը կրճատելու» ցանկությամբ: Նման, առաջին հայացքից, զվարճանքների օգնությամբ զարգանում է սոցիալական ակտիվությունը. ճանապարհորդները կարող են խաղալ մեկ թիմի կազմում կամ միմյանց դեմ:
«Խաղային աշխարհը» գտնվում է 1  տերմինալում՝  Z54 դարպասների առջև:  Ընդ որում, հետագայում նման աշխարհների քանակը օդանավակայանում կավելանա: Նախագիծը դարձել է  Fraport AG կառավարող ընկերության «Ուրախ ենք տեսնել ձեզ»   (“Great to have you here!”) ծրագրի մի մասը, որի նպատակն է բարելավել Ֆրանկֆուրտի օդանավակայանի  հյուրերի սպասարկումը:

You might also like