Անթալիայում հյուրանոցներն ավելի շատ են, քան զբոսաշրջիկները

Թուրքիայի տուրիզմի ոլորտի աշխատակիցները ներդրողներին կոչ են անում այլևս գումար չներդնել Անթալիա առողջարանային շրջանում հյուրանոցների շինարարության մեջ: Արդեն հիմա այս հանգստյան գոտին, որտեղ ամեն տարի գալիս են հանգստանալու  մինչև 10 միլիոն հյուր, լի է հյուրանոցներով, այդ պատճառով դրանք ամբողջությամբ չեն լցվում:

Antalya

Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի ներկայացուցիչ Բաշարան Ուլիսոյը պարզաբանում է. «Տպավորիչ թիվ կազմող   10.2 միլիոն մարդիկ, ովքեր  ամեն տարի գալիս են Անթալիա հանգստանալու, ներդրողների մոտ պատրանք են ստեղծում, թե տուրիստական բիզնեսը այստեղ շատ ձեռնտու է: Բայց ամեն ինչ այդքան պայծառ չէ, որքան թվում է առաջին հայացքից»: Փորձագետները խորհուրդ են տալիս ներդրողներին իրենց ուշադրությունը սևեռել այլ առողջարանային գոտիների վրա. հայտնում է Ինտերֆաքսը:

You might also like