«Այլ հարթությունում» պետք է վստահել միայն մատներին

Բոլոնիայում բացվել է «Այլ հարթություն» ռեստորան թույլ տեսողությամբ և կույր մարդկանց համար: Ճաշացանկը այստեղ կարդում են՝ մատներով շոշափելով թուղթը: Հաստատության ամբողջ էությունը հասկանալու համար պետք է վստահել ձեռքերի մատների բարձիկների զգացողությանը: Ռեստորանը դարձել է Farm ասոցիացիայի նախագիծը, որը երկու տարի առաջ նույն Բոլոնիայում բացել է Իտալիայի առաջին բարը խուլ անձնակազմով: «Այլ հարթությունում» անձնակազմի մի մասը նույնպես չի կարողանում լսել. նրանք կարդում են շուրթերի շարժումը և խոսում իտալերեն ժեստերի լեզվով:

In "another dimension" need trust fingers

Շեմքին հայտնված հաճախորդին անմիջապես տրամադրվում է ռեստորանի շեշափելի քարտեզը, որպեսզի նա կարողանա առանց խնդիրների անցնել սեղանների արանքով: ճաշցանկում ամեն ինչ գրված է Բրայլի գրատիպով: Ճաշացանկի հիմնական ուտեստները պատրաստվում են բանջարեղենով և հիմնականում շեշտը դրվում է սեզոնային մթերքների վրա: Նախագծի գաղափարն է ստեղծել հարմարավետ միջավայր տեսնողների և չտեսնողների, լսողների և չլսողների համար:

You might also like