Գինու մեծ թանգարան, որը պատմում է տարածաշրջանում ըմպելիքի արտադրության պատմության մասին, բացվել է Հուելվա նահանգի Ալմոնտ քաղաքում:
Գտնվելով XIX դարի հին առանձնատանը՝ Museo del Vino de Almonte-ն զբաղեցրել է 1000 քառակուսի մետր տարածք: Իհարկե, այստեղ դուք կարող եք ոչ միայն լսել հետաքրքիր պատմություններ գինու արտադրության տեխնոլոգիայի մասին, այլև՝ համտեսել նրա լավագույն տեսակները:
Նշենք, որ նոր թանգարանը արդեն ընդգրկվել է Անդալուզիայի գինու երթուղում: