Այցելելով որևէ ֆուդ-կորտ (սննդի գոտի առևտրի կենտրոնում) մենք մշտապես տեսնում ենք նույն ավանդական պատկերը` սեղաններ, աթոռներ և աղբամաններ, որոնք դասավորված են նորմալ շարքով: Գուցե երբեմն այնտեղ կարելի է գտնել ինչ-որ տարբերվող բան, բայց հիմնականում չկան այնպիսի բաներ, որոնք աչքի կընկնեն:
Մի բան, որը չի կարելի ասել Սեուլի (Հարավային Կորեա) Lotte առևտրի կենտրոնի մասին: Արդյունաբերական դիզայներ Կարիմ Ռաշիդը նախագծել է օրիգինալ նախագիծ, որը հնարավորութուն է տվել վերափոխել սովորական ֆուդ-կորտը Amoje Food Capital անունը կրող ֆուտուրիստիկ սրճարանի:
Սրճարանի բոլոր պատերը և կահույքը դասավորված են թեք անկյան տակ այնպես, որ ամբողջ տարածքը հոսում է՝ խառնվելով վառ գույներով և զարմանալի ձևերով: Հաստատության ինտերիերը հիշեցնում է իսկական Հրաշքների աշխարհի: Անկասկած, այս սրճարանում ճաշելը միայն հաճույք կպատճառի առևտրի կենտրոնի այցելուներին: