Բրիտանական EasyJet լոուքոսթերի ուղևորը իր վրա է կրել ճամպրուկի բոլոր հագուստը, որպեսզի չվճարի ուղեբեռի համար։
Նշվում է, որ 32-ամյա Մեթթ Բոտտենը (Matt Botten) Լոնդոնից թռչում էր Ռեյկյավիկ։ Որոշելով չվճարել հավելյալ 45 ֆունտ ստերլինգ (64 դոլար) ուղեբեռի տեղափոխման համար, տղամարդը հագել է իր հետ վերցրած բոլոր հագուստը։ Բոտտենը ստիպված է եղել կրել մի քանի մարզաշապիկ, ջեմփեր և ջինս։ Փոխնորդ կոշիկները նա տեղավորել է տաբատի գրպանում։
Չնայած նրան, որ տղամարդու տարօրինակ արտաքին տեսքը հանկարծակիի է բերել օդանավակայանի սեքյուրիթիին, Բոտտենին թույլատրել են բարձրանալ ինքնաթիռ։
Պարբերականը հայտնում է, որ 2015 թվականի ամռանը EasyJet-ի մեկ այլ ուղևոր, ով Լոնդոնից մեկնում էր Գլազգո, հագել էր վեց մարզաշապիկ, չորս ջեմփեր, երեք ջինս, երկու շորտ, երկու բաճկոն և երկու գլխարկ։ Հագուստի մեծ քանակության պատճառով տղամարդը ուշաթափ է եղել։