Airbnb-ի միջոցով վարձակալած բնակարանում հայտնաբերվել է թաքնված տեսախցիկ

ԱՄՆ-ից ճանապարհորդները մեղադրանք են ներկայացրել բնակարանի սեփականատիրոջը, որը նրանք վարձակալել էին Airbnb օնլայն հարթակի միջոցով։ Զբոսաշրջիկները տանը հայտնաբերել են սեփականատիրոջ կողմից տեղադրված թաքնված տեսախցիկ։

Ինդիանայի բնակիչներ Դերեկ Ստարնսն ու իր սիրելին հանգիստն անցկացրել են Ֆլորիդա նահանգում։ Իրենց վարձակալած բնակարանում բնակվելիս տղամարդը ննջասենյակում նկատել է տարօրինակ ծխի դետեկտոր։ Ուսումնասիրելով այն՝ նրանք հայտնաբերել են  HD-տեսախցիկ։

Թաքնված տեսախցիկ վարձակալված բնակարանում

Զբոսաշրջիկները անմիջապես դիմել են ոստիկանություն, որոնց հաջողվել է տանը հայտնաբերել ևս մեկ թաքնված տեսախցիկ։ Տան սեփականատերը ձերբակալվել է, իսկ մյուս բոլոր նախկին վարձակալները զգուշացվել են իրենց մասնակցությամբ տեսանյութի նկարահանման մասին։

You might also like