Լոս Անջելեսի լքված կենդանաբանական այգում կանցկացվի սարսափ ֆիլմերի ցուցադրություն

Լոս Անջելեսում գտնվող Գրիֆֆիտ պարկը առաջարկում է իր այցելուներին բոլոր հնարավոր զվարճանքները՝ դիտահարթակ, ամֆիթատրոն, աստղադիտարան, պլանետարիում, գոլֆ ակումբ, ֆուտբոլի և բասկետբոլի խաղային հրապարակներ և նույնիսկ մանկական ատրակցիոններ։ Սակայն այգու տարածքում կա նաև մի անսովոր տեսարժան վայր, որն հայտնվել է ԱՄՆ-ի ամենասարսափելի վայրերի ցանկում։

GriffithԱվարտելով նոր կենդանաբանական այգու շինարարական աշխատանքները՝ քաղաքային իշխանությունները որոշել են թողնել հին գազանանոցի տարածքը բաց հանրության համար։ Ժամանակի ընթացքում  լքված թռչնաբները, հին շինություններն ու դատարկ վանդակները սկսել են գրավել սուր զգացողության սիրահարներին։ Հենց այս պատճառով  Great Horror Movie Nights ամենամյա սարսափ ֆիլմերի ցուցադրությունը այս տարի կկազմակերպվի հենց այդ լքված կենդանաբանական այգում։

Ապրիլի 1-ին կենդանաբանական այգում կցուցադրվի «Փայլատակում» ֆիլմը, մայիսի  13-ին՝ «Ուրբաթ, 13»-ը։ Մուտքի տոմսի արժեքը կազմում է  $15 դոլար։ Ալկոհոլային խմիչքների կիրառումը արգելված է։

You might also like