Ամստերդամում կարելի է ամուսնանալ 24 ժամով

Ամստերդամում Սուրբ Վալենտինի օրվա կապակցությամբ կանցկացվի անսովոր ակցիա` Wed & Walk, որի շրջանակներում բոլոր ցանկացողները, այդ թվում` զբոսաշրջիկները, կարող են ամուսնանալ մեկ օրով: Ծառայության արժեքը  65 եվրո է:

Wed-and-walk

«Նորապսակները» կարող են հագնել գեղեցիկ շորեր, նրանց կնվիրեն պլաստիկից պատրաստված ամուսնական մատանիներ և նույնիսկ հարսանեկան փունջ: Այս ամուսնության ժամկետը ընդամենը 24 ժամ է: Ամստերդամում կարծում են, որ Wed & Walk նախագիծը ուրախ և միաժամանակ ռոմանտիկ առաջարկ է սիրահարների օրվա կապակցությամբ:

Amsterdam

Այն զույգերին, ովքեր դեռ պատրաստ չեն կապել իրենց ամուսնական կապերով թեկուզ մեկ օրով, Նիդեռլանդների մայրաքաղաքում կառաջարկեն ավելի ավանդական զվարճանք. զբոսանք քաղաքային ջրանցքներով, դասական երաժշտության համերգ, ռոմանտիկ ընթրիք մոմի լույսերի ներքո, ինչպես նաև` վարպետության դասեր  Haarlemmerstraat-ի Unlimited Delicious հրուշակարանում, որտեղ  57,5 եվրոյի դիմաց յուրաքանչյուր ոք կարող է ինքնուրույն պատրաստել աղանդեր իր սիրելիի համար:

You might also like