Ամստերդամում փորձում են զբոսաշրջիկներին հեռու պահել «կարմիր լապտերներից»
Նրանց կարգելվի նայել հնագույն մասնագիտության ներկայացուցիչների պատուհաններին և լուսանկարել նրանց։
Ամստերդամի իշխանությունները ներդնում են հայտնի «կարմիր լապտերների թաղամաս» այցելության նոր կանոններ։ Զբոսաշրջիկները պետք է մեջքով կանգնեն դեպի տների պատուհանները և չլինեն հինգ մարդուց ավել խմբերով՝ առանց հատուկ թույլտվության։ Այդ մասին գրում է Euronews-ը։
Ամստերդամի քաղաքապետարանը մտածել է ևս մի քանի միջոց օտարերկրացի զբոսաշրջիկներին քաղաքի հին թաղամասերից հեռու պահելու համար։ Այժմ Դե Վալլեն թաղամասում, որն առավել հայտնի է որպես «կարմիր լապտերների թաղամաս», էքսկուրսիա կատարող զբոսաշրջիկները չեն կարող դեմքով պտտվել դեպի սեքս ծառայություններ առաջարկող հաստատությունների պատուհանները։ Ճանապարհորդներին նաև արգելված է լուսանկարել հնագույն մասնագիտության ներկայացուցիչներին և վախեցնել նրանց բացականչություններով։ 5 մարդուց ավել բաղկացած խմբերը պետք է ստանան հատուկ թույլտվություն քաղաքային խորհրդից։
Տեղաշարժին չխանգարելու համար խմբերը չպետք է կանգնեն կամուրջների կամ խանութների առջև նրանց աշխատանքային ժամերին։ Իսկ նրանք, ովքեր չեն հետևի սահմանված կանոններին կամ փաստաթուղթ չեն ունենա, կտուգանվեն։
Նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2018 թվականի ապրիլի 1-ից։ Դրանց նպատակը զբոսաշրջային հոսքի նվազեցումն է։ Բացի այդ, դա զբոսաշրջիկների և Դե Վալլենա թաղամասի բնակիչների միջև կապի բարելավման համար տուրիստական ընկերությունների և քաղաքի կնքած պայմանագրի մի մասն է։ Հավելենք, որ այստեղ ապրում է շուրջ 3 000 քաղաքացի։ Թաղամասում կա սեքսուալ ծառայություններ առաջարկող շուրջ 400 ձեռնարկություն։ Ամեն տարի «կարմիր լապտերների թաղամաս» է այցելում շուրջ 200 000 զբոսաշրջիկ։