Ամստերդամում բացվել է Eenmaal սրճարանը («Մի անգամ») միայնակ ճանապարհորդների համար։ Հաստատության բոլոր սեղանները նախատեսված են մեկ հոգու համար։ Այդ մասին հայտնում է 34travel-ը։
Գաղափարի հեղինակն ու հաստատության սեփականատերը հոլանդացի ռեժիսոր և դիզայներ Մարինա Վան Գորն է (Marina van Goor)։ Նշվում է, որ սրճարանը ստեղծվել է, որպեսզի միշտ խմբով ճաշող մարդկանց յուրօրինակ փորձ առաջարկի։ Բացի այդ, այն կարող է անհարմար վիճակից հանել բոլոր նրանց, ովքեր չեն սիրում ճաշել կամ ընթրել միայնակ։
Հաստատության կայքում նշված է, որ Eenmaal-ում պարբերաբար կկազմակերպվեն զանազան միջոցառումներ՝ վարպետության դասեր, դասախոսություններ, լուսանկարների ցուցահանդեսներ։