Ամստերդամում հայտնաբերվել է ամենահին տունը

Ամստերդամում հայտնաբերվել է ամենահին տունը: Այն գտնվում է Warmoesstraat-ում` Կարմիր լապտերների թաղամասի  ծայրամասային փողոցում` քաղաքի ամենահին մասերից մեկում: 527-ամյա տան ճակատամասը  վերանորոգվել է XIX դարում,  այդ պատճառով շենքը երկար  ժամանակ չի գրավել քաղաքային իշխանությունների ուշադրությունը: Սակայն երկու տարի առաջ այն հրդեհվել է, որից հետո սեփականատերը դիմել է զբոսաշրջիկներին վերանորոգված բնակարաններում տեղավորելու համար:

Տեսուչը, ով եկել է գնահատելու շենքը, պարզել է, որ փայտե գերանները բավականին հին տեսք ունեն: Կատարվել է փորձաքննություն, որի արդյունքում պարզ է դարձել, որ տունը, տեղակայված Warmoesstraat 90 հասցեում,  կառուցվել է 1485 թվականին. հայտնում է  DutchAmsterdam-ը:

 

You might also like