Առաջին հայացքից հին ռազմական բունկերները, կարծես թե, ամենաանհարմար տեղն են քնելու համար, բայց Ալբանիայում դա այդպես չէ: Բռնապետ Էնվեր Հոջիի օրոք կառուցված հին ռազմական բունկերները որոշել են վերածել զբոսաշրջային տեսարժան վայրի: Հարյուր հազարավոր գորշ ածխափոսերը պետք է պաշտպանեին բնակչությանը ռազմական գործողությունների ժամանակ և, դժվար էր այդ մռայլ տարածքները դարձնել զբոսաշրջիկների համար գրավիչ հյուրատներ/ հյուրանոցներ: Սակայն հաջողվել է գաղափարը իրագործել:
Ալբանիայի հյուսիսում գտնվող Լեժե քաղաքում՝ Տիրանից 44 մղոն հեռավորության վրա գտնվող մռայլ բունկերները հաջողությամբ վերածել են զբոսաշրջիկների կեցավայրի: Հանրակացարանի գաղափարը պատկանում է ալբանացի և գերմանացի ուսանողներին: «Bed & Bunker» հոսթելը պաշտոնապես բացել են անցած շաբաթ. հայտնում է DailyMail-ը: Ալբանիայում նման բունկերները՝ ինչպես «սունկը անձրևից հետո», ի դեպ, նրանք հենց սնկերի տեսք էլ ունեն: Երկրի լանդշաֆտը բազմազան է և գրավիչ արշավներ և բնության մեջ հանգիստ նախընտրողների համար, իսկ բունկեր-հյուրատների հայտնվելուց հետո արշավները կդառնան էլ ավելի հարմարավետ: