Աբու Դաբիում բացվել է փչովի աքվապարկ
Յուրաքանչյուր այցելու այստեղ մեկ ժամում կարող է սպառել 500 կիլոկալորիա։
Փչովի Aqua Fun աքվապարկը, որը նախկինում գտնվում էր Դուբայի Jumeirah Beach Residence լողափում, այժմ տեղափոխվել է Աբու Դաբիի ափ։ Սահարանների, բլրակների, աստիճանների և կամուրջների տեսքով ատրակցիոնները գտնվում են հենց ջրի վրա։
Ինչպես հայտնում է «Ռուսական էմիրությունները»՝ ծովի վրա գտնվող աքվապարկը գտնվում է Աբու Դաբիի ափագոտում՝ St Regis և Hilton հյուրանոցների միջև։ Անվտանգության նկատառումներով՝ փչովի աքվապարկի բոլոր այցելուներին տրվում են փրկարարական ժիլետներ։ Բացի այդ, Aqua Fun պարկում գործում են փրկարարներ։ Այցելության արժեքը կազմում է 100 դիրհամ ($27)։