Ինքնաթիռների նստատեղերի փոխարեն կհայտնվեն հեծանվային նստատեղեր

Airbus ավիաշինարարական ընկերությունը ինքնաթիռներում նոր նստատեղերի արտանագրման հայտ է ներկայացրել, որոնք հնարավորություն կտան ավելի շատ թվով ուղևորների տեղավորել ինքնաթիռում: Ճիշտ է՝ դրա համար ուղևորները ստիպված կլինեն վճարել իերնց հարմարավետությամբ:

Airbus

Այլևս ոչ մի փափուկ հենակ և ծալվող սեղաններ: Նոր նստատեղը հիշեցնում է հեծանվային նստատեղի՝ անվտանգության գոտիներով: Նստարանը և արմնկակալը կարելի է թեքել ուղղահայաց՝ ինչպես թատրոնների նստարանները: Airbus-ի ներկայացուցիչները համաձայն են, որ «հեծանվային» նստարանները կնվազեցնեն ուղևորների հարմարավետությունը, բայց ընկերությունում տեսնում են նաև նորարարության պլյուսները:

Airbus

Ըստ մշակողների՝ ավիաընկերությունները կարող են զգալիորեն նվազեցնել նման ինքնաթիռներով թռիչքների գները, ինչը կարևոր է կարճ չվերթների դեպքում:

You might also like