Ֆրանսիական սրճարանում գին են սահմանել «բարև» և «խնդրեմ» բառերի համար

Հարավային Ֆրանսիայում սրճարաններից մեկի սեփականատերը որոշել է հիշեցնել այցելուներին հին և բարի վարվելակարգի մասին  և սովորեցնել նրանց բարեկրթություն, որն այժմ գումար կարժենա: Նիսում գտնվող  Petite Syrah սրճարանի սեփականատերը ներկայացրել է գնագոյացման նոր համակարգ։ Պարզապես սուրճ ըմպող այցելուն դրա համար կվճարի 7 եվրո։

 Petite Syrah in Nice

Նրանց համար, ովքեր կասեն՝ սուրճ, խնդրում եմ, այդ նույն սուրճը կարժենա  4․25 եվրո, իսկ նրանց համար, ովքեր կասեն՝ բարև ձեզ, սուրճ, խնդրում եմ, այն կարժենա ավելի քիչ՝ ընդմանեը 1․40 եվրո։  Petite Syrah-ի մենեջեր Ֆաբրիս Պեպինոն  The Local-ին տված հարցազրույցում նշել է, որ այս գնագոյացումը սկսվել է որպես կատակ, քանի որ օրվա ընթացքում սրճարան են գալիս  մարդիկ, ովքեր սթրես են ապրել աշխատավայրում և սրճարանում իրենց շատ կոպիտ են պահում։

 Petite Syrah in Nice

Այս կերպ սրճարանի սեփականատերը ցանկանում է  ստիպել այցելուներին հանգստանալ։ Ի դեպ, այցելուները այս գնապիտակները ընդունել են հումորով, և նույնիսկ մատուցողներին դիմում են «Ձերդ գերազանցություն»՝ թերևս հուսալով ստանալ հավելյալ բոնուսներ։

You might also like