Իմամի մզկիթ կամ Շահի մզկիթ

Իմամ մզկիթը կամ Շահի մզկիթը Իրանի Սպահան քաղաքի խոշորագույն մզկիթն է: Մզկիթը տեղակայված է քաղաքի կենտրոնում, Իմամի հրապարակում: Շինարարությունը սկսվել է XVII դարի սկզբից և տևել է 30 տարի: Մզկիթի ներքին պատերը զարդարված են եզակի գեղանկարներով, քարերով և զարդաքանդակներով: Մզկիթի ընդհանուր  տարածքը 20 հազար քառակուսի մետր է: Մինարեթի բարձրությունը ավելի քան  40 մետր, իսկ հիմնական գմբեթը` ավելի քան  50 մետր:

Զբոսաշրջիկների մոտ ամենամեծ հետաքրքրությունը առաջացնում է մզկիթի ներսի յուրահատուկ ակուստիկան: Պատերի նախագիծը այնպիսին է, որ մարդու շշուկները լսելի են դառնում դիմացի անկյունում: Ժամանակակից ճարտարապետները չեն դադարում հիանալ Իմամ մզկիթով և անվանում են այն պարսկական ճարտարապետության  գլուխգործոցը:

Իմամ մզկիթը կամ Շահի մզկիթը Իրանի Սպահան քաղաքի խոշորագույն մզկիթն է

 

Մզկիթի ներքին պատերը զարդարված են եզակի գեղանկարներով, քարերով և զարդաքանդակներով

 

Շինարարությունը սկսվել է XVII դարի սկզբից և տևել է 30 տարի

 

Ժամանակակից ճարտարապետները չեն դադարում հիանալ Իմամ մզկիթով և անվանում են այն պարսկական ճարտարապետության գլուխգործոցը

 

 

You might also like