Ինքնաթիռներից կվերանան իլյումինատորները
Առաջին հերթին վիրտուալ պատուհաններ կունենան նոր Boeing 777-300R ինքնաթիռների բիզնես դասերը։ Թե երբա դա տեղի կունենա, դեռևս պարզ չէ։
Արաբական Emirates ավիաընկերությունը հայտարարել է ինքնաթիռներից իլյումինատորների վերացման իր պլանների մասին։ Այդ մասին հայտնում է BBC News-ը։
Emirates-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ դրանց փոխարեն ինքնաթիռներում կլինեն վիրտուալ պատուհաններ, որտեղ կցուցադրվեն արտաքին տեսախցիկների նկարած պատկերները։
«Պատկերները կլինեն ավելի որակյալ և բնական, քան՝ պատուհանից դուրս նայելու դեպքում,- պատմել է ընկերության տնօրեն Թիմ Քլարկը,- Ինքնաթիռները կդառնամ ավելի թեթև, կթռչեն ավելի արագ, ավելի բարձր և կծախսեն ավելի քիչ վառելիք»։ Նա նաև նշել է, որ նորարարությունը կբարձրացնի անվտանգության մակարդակը։