Ikea-ի թանգարան կբացվի Շվեդիայում

Աշխարհում կահույքի վաճառքի ամենամեծ առևտրային ցանցերից մեկի  թանգարանը պատրաստվում է բացմանը Շվեդիայում։ Թանգարանը կբացվի  երկրի հարավում՝ Ալմհուլտ քաղաքի մի կառույցում, որտեղ 1958 թվականին սկսել է աշխատել Ikea-ի առաջին խանութը։

IMG_5449Գլխավոր ցուցահանդեսը կներկայացնի 20-րդ  դարի երկրորդ կեսի ինտերիերի ձևավորման զանազան  տարբերակները, ինչպես նաև՝ ապրանքանիշի առավել հայտնի արտադրանքները։ Բացի այդ, թանգարանի այցելուները կարող են  ծանոթանալ շենքի պատմությանը և կահույքային կորպորացիայի զարգացմանը։ikea-museumՑուցանմուշների թվում կլինեն նաև Ikea-ի հիմնադիր  90-ամյա մուլտիմիլիարդատեր Ինգվարդ Կամպրադի անձնական իրերը։ Եվ, բնականաբար, թանգարանում կմատուցվեն հայտնի կոլոլակները, որոնք առաջարկվում են  Ikea խանութներում։

maxresdefault

You might also like