Հայտնի են ինքնաթիռում լավագույն տեղերը

Kаyak  զբոսաշրջային որոնողական համակարգը հայտնի ավիափորձագետ Դեն Էյրի հետ համատեղ որոշել են ինքնաթիռներում ուղևորների համար առավել հարմարավետ տեղերը: Հետազոտության հեղինակները մանրակրկտորեն ուսումնասիրել են նստատեղերի տեղաբաշխումը Boeing և Airbus ինքնաթիռներում:

Boeing

Boeing-777 ինքնաթիռներում, որոնք, մասնավորապես,  լինում են «Աերոֆլոտ», «Տրանսաերո», «Բրիտիշ Էյրեյս» (British Airways) և «Էմիրեյթս» (Emirates) ավիապարկերում, առավել հարմարավետ են համարվում 44 և 45 շարքերը: Մնացած տեղերում ուղևորները, սովորաբար, դժգոհում են ոտքերի համար նախատեսված տարածքի փոքրությունից, զուգարանին մոտիկությունից և նստատեղի թիկնամասը պառկեցնելու անհնարինությունից:

Airbus

Airbus ինքնաթիռներում վերլուծաբանները լավագույնն են ճանաչել 1А տեղը: Аirbus  ինքնաթիռներ օգտագործում են  «Աերոֆլոտը», «Սիբիրը» և «Ուրալյան ավիաուղիները»: 1А  տեղը լավագույնն է ճանաչվել պատուհանից բացվող լավ տեսարանի, ոտքերի համար լայն տարածքի և բորտուղեկցորդների սպասարկման պատճառով. հենց այս տեղից են բորտուղեկցորդուհիները սկսում բաժանել սնունդը և խմիչքը: Սակայն 1А  տեղը ունի նաև թերություն. այն համարվում է ամենացուրտ տեղը ինքնաթիռում: Դե, իսկ եթե անկեղծ, ապա ինքնաթիռում լավագույն տեղերը, բնականաբար, բիզնես դասում են:

You might also like