Այսօր՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին Ժնևում հանդիսավոր արարողության ժամանակ ՈւԵՖԱ-ն անվանել է 13 քաղաքները, որտեղ կանցկացվի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը 2020 թվականին: Ընդունող քաղաքների թվում է նաև Սանկտ Պետերբուրգը: Հիշեցնենք, որ սա Եվրոյի պատմության մեջ առաջին դեպքն է, որ մրցաշարը անցկացվում է տարբեր երկրներում:
Այս որոշումը ՈւԵՖԱ-ն կայացրել է՝ 1960 թվականին առաջին առաջնության 60-ամյակի առթիվ: Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի խաղերը տեղի կունենան Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բրյուսելում, Բուդապեշտում, Բիլբաոյում և Գլազգոյում: 1/4 եզրափակչի խաղերը կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում, Մյունխենում, Հռոմում և Բաքվում: Երկու կիսաեզրափակիչ հանդիպումները և մրցաշարի եզրափակիչը կկայանան Լոնդոնում՝ Ուիմբլդոն լեգենդար մարզադաշտում: Եվրո-2020-ի ընդունող երկրների թեկնածուներ են եղել նաև Մինսկը, Քարդիֆը, Սոֆիան, Սկոպյեն, Ստոկհոլմը և Երուսաղեմը, սակայն ՈՒԵՖԱ-ն չի վստահել այս քաղաքներին խաղերի անցկացման հարցում: