American Airlines-ը հարցում է անցկացրել ուղևորների շրջանում պարզելու համար, թե մերօրյա և անցած տարիների համաշխարհային աստղերից ում կցանկանային նրանք տեսնել որպես բորտուղեկցորդ կամ ինքնաթիռի օդաչու: Մերիլին Մոնրոն 22%-ով այս վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է առաջին տեղը, իսկ նրան հետևում է Օդրի Հելբերնը: Ջենիֆեր Էնիսթոնին բորտուղեկցորդուհու դերում կցանկանար տեսնել հարցման մասնակիցների 18.1%-ը, Քեմբրիջի դքսուհուն՝ 17.1%-ը, Անջելինա Ջոլիին՝ 14.7%-ը, իսկ Պիպա Միդլթոնը և Բեյոնսեն ստացել են ձայների 11%-ը:
Օդաչուի համար թեկնածուների շրջանում առաջին տեղը զբաղեցրել է Ջորջ Քլունին. նա ստացել է 22.5% ձայն, իսկ արքայազն Հարրին 21.4%-ով զբաղեցրել է երկրորդ տեղը: Զբոսաշրջիկների 11.6% -ը ինքնաթիռի ղեկին կցանկանային տեսնել Լեոնարդո Դի Կապրիոյին, 11%-ը՝ Բարաք Օբամային, իսկ 10.8%-ը՝ Անջելինա Ջոլիին:
Բայց արդյոք գրավիչ են օդաչուի և բորտուղեկցորդի մասնագիտությունները: Careercast.com ուսոււմնասիրության տվյալների համաձայն՝ բորտուղեկցորդի կամ բորտուղեկցորդուհու մասնագիտությունը համարվում է վատագույնը ճանապարհորդական մասնագիտությունների մեջ և աշխատավարձի չափով, սթրեսի քանակով, առողջությանը հասցրած վնասի չափով և աճի հեռանկարով կանգնած է 200 մասնագիտություններից 191-րդ տեղում:
Բայց, համաձայն careercast.com-ի վարկանիշի, զբոսաշրջիներին սպասարկելու հետ կապված մասնագիտությունները չեն համարվում սինեկուրա՝ լավ վարձատրվող անաշխատ աշխատանք. օդաչուի մասնագիտությունը 129-րդ տեղում է, տաքսու վարորդինը՝ 146-րդ տեղում,ավտոբուսի վարորդինը՝ 157-րդ տեղում, հյուրանոցի մենեջերինը՝ 159-րդ տեղում, մատուցողինը՝ 185-րդ տեղում: