Իդեալական տոնածառի բանաձևը

Շեֆիլդ համալսարանի ուսանողները ստացել են իդեալական ամանորյա տոնածառի բանաձևը: Նրանք մեծ ուշադրությամբ և մանրակրկիտ ուսումնասիրել են բոլոր նրբությունները՝ կապված տոնածառի ընտրությանը և ձևավորմանը, և արդյունքում հանգել  են մեկ ընդհանուր եզրակացության, որը ներկայացրել են հանրությանը:

Գիտական աշխատակիցների  դերում հանդես են եկել մաթեմատիկական ֆակուլտետի ուսանողներ 20-ամյա Նիկոլ Ռայտեմը և Ալեքս Քրեյգը, ովքեր իրենց ուսումնասիրությունը կատարել են հանրախանութների հանձնարարությամբ: Հաշվարկների համաձայն՝ տոնածառը անհրաժեշտ է զարդարել 37 գնդերով:

Գագաթը պարտադիր պետք է զարդարել աստղի կամ հրեշտակի տեսք ունեցող խաղալիքով, որի չափսը չպետք է գերազանցի ընդհանուր տոնածառի մեկ հարյուրերորդ մասը: Ընդ որում, ուսումնասիրության հեղինակների կարծիքով, տոնածառի փայլազարդի օպտիմալ երկարությունը կազմում է 920 սմ:

Իսկ որպեսզի հաշվարկվի զարդարանքի կատարյալ երկարությունը, ապա անհրաժեշտ է տոնածառի բարձրությունը սանտիմետրերով բազմապատկել Պի հաստատուն թվով (3.14): Օրինակ, եթե ծառի բարձրությունը 183 սմ է, ապա զարդարանքը պետք ունենա  574 սմ երկարություն:

You might also like