Տպավորիչ սառցե հյուրանոցը կբացվի շվեդական Յուկասյարվի գյուղում դեկտեմբերի 11-ին և կգործի մինչև հաջորդ տարվա մարտը, երբ շինարարության համար օգտագործված նյութերը վերածվեն ջրի։ Շինությունը պատրաստվում է 5000 տոննա սառույցից և ձյունից՝ վերցված հարևան գետից։
Այցելուներին կառաարկեն ընտրություն կատարել 130 համարներից՝ ձևավորված 19 հատուկ մշակված ոճերով։ Նրանց համար, ովքեր դեմ չեն լինի երեկոյան տաքանալու համար մի-մի գավաթ ալկոհոլ խմել, կգործի սառցե բարը։ Որոշ համարներում տեղ կգտնեն բնական չափսերի փղի արձաններ, մյուս համարները կձևավորեն ֆուտուրիստական ոճով։
Յուկասյարվի հյուրերի տրամադրության տակ կլինեն նաև համարներ, որոնք կհիշեցնեն շթաքարերով քարանձավների, և համարներ՝ ալմաստի շողշողացող եզրերով։ Հյուրանոցի յուրահատկությունը կդառնան համարները՝ ձևավորված ռուսական կայսրության ոճով։ Բարից բացի այցելուների առջև իր դռները կբացի նաև եկեղեցին։