Մեծ Բրիտանիայի զբոսաշրջիկները Իբիցան ճանաչել են սանձարձակության կղզի. իսպանական հենց այս հանգստավայրում են բրիտանացի ճանապարհորդները առավել հաճախ դավաճանում իրենց զուգընկերներին: Դա պարզ է դարձել հարցման արդյունքում, որը անցկացրել է KAYAK պորտալը: Պարզվել է, որ հարցման մասնակիցների 39%-ը գայթակղվում են դավաճանել կամ դավաճանում են իրենց սիրելիներին հենց այս հանգստավայրում:
Իբիցան նաև ճանաչվել է կղզի, որտեղ առավել հաճախ են սրտեր կոտրվում. հարցվածների 48%-ը հայտարարել է, որ այստեղ զբոսաշրջիկները առավել հաճախ են բաժանվում իրենց երկրորդ կեսից: Բացի այդ, հարցվածների 18%-ը Վենետիկը անվանել է կատարյալ վայր, որտեղ կարելի է մեկնել ռոմանտիկ ճանապարհորդության սիրելիի հետ:
24%-ը կարծում է, որ սիրո և ամուսնության առաջարկություն ավելի լավ է անել Փարիզում: Իսկ հարսանիք, հարցվածների կարծիքով (18%), ավելի լավ է կազմակերպել Մալդիվներում: Իսկ եթե դուք բաժանվել եք սիրելիից, ապա լավագույն վայրը կոտրված սրտի բեկորները կպցնելու համար Նյու Յորքն է. վստահ են բրիտանացիների 21%-ը. գրում է ՌԲԿ Travel-ը: