Hyatt International-ի ներկայացուցիչները Երևանում են

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանում Hyatt International ընկերության ներդրումային ծրագրերն են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ընկերության Եվրոպայի և Միջին Ասիայի գծով փոխնախագահ Գեբխարդ Ռայների գլխավորած աշխատանքային խմբի հետ հանդիպման ժամանակ:

Hyatt International
Hyatt International

Քաղաքապետը ողջունել է ընկերության ներդրումային ծրագիրը Երևանում՝ Hyatt ապրանքանիշի առաջին հյուրանոցի կառուցումը: Գեբխարդ Ռայները Երևանում Hyatt հյուրանոցի կառուցումը կարևորել է ընկերության համար ռազմավարական տեսանկյունից, քանի որ այն ընկերության առաջին ներկայությունը կլինի տարածաշրջանում:

Hyatt International ընկերության հայաստանյան գործընկեր, գորածրար Սամվել Սարգսյանը հավաստիացրել է, որ իրենց գործակցությունը Երևանում շարունակական ծրագրեր է նախատեսում:

«Բազմաթիվ մտահղացումներ ու ծրագրեր ունենք զբոսաշրջության բնագավառում, որոնք նախատեսում են նաև նոր ենթակառուցվածքների ստեղծում: Արդեն 2012-ի վերջին առաջին հյուրանոցը կբացվի և կտեսնեք, թե մեր քաղաքի հյուրերին ինչպիսի հարմարավետություն ենք առաջարկում»,- նշել է գործարարը: / Աղբյուրը` haynews.am

You might also like